Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) հրապարակել է 2019թ. պարբերական այցերի ծրագիրը, որի համաձայն այց է նախատեսվում նաև Հայաստան:
Հայաստանից բացի՝ CPT-ն կայցելի նաև Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա և Մակեդոնիա:
CPT-ն համագործակցության է հրավիրում այն մարդկանց, որոնք իրենց տրամադրության տակ տեղեկատվություն ունեն նշված երկրներում ազատազրկվածների վերաբերյալ:
Նախկինում CPT-ն իրականացնում էր տարեկան 10 պարբերական այց: 2018թ. ի վեր CPT-ն կրճատել է այցերի թիվը մինչև 8-ը` հատուկ այցելությունների թիվը մեծացնելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ