Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվել է առաջադեմ դրույթներով օրենքի նախագիծ. քննարկվել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ապրիլ 13,2018 17:46

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատության գրասենյակի տնօրեն Դեն Նեդելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի մի շարք կարգավորումներ:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որի արդյունքում ստացվել է առաջադեմ դրույթներով օրենքի նախագիծ:

Փոխնախարարը կարևորել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ այս նախագծի շուրջ համագործակցությունը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկներն ու ընդգծել, որ նախնական դիրքորոշման արդյունքում նախագիծը լրամշակվել է:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատության գրասենյակի տնօրեն Դեն Նեդելը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարի առաջին տեղակալին հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանում կրոնների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ հանդուրժողականությունը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, այլք:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30