Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի համոզմամբ, ՀՀ-ն վտանգի մեջ է:
«Հերթական անգամ հայ ժողովրդին պատկանող իշխանությունը փորձում են յուրացնել օրվա բախտախնդիրները: Իմ համոզմամբ՝ ինչքան էլ հորջորջեն, որ Սահմանադրությունում գրված է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, վաղուց ՀՀ-ն այդպիսին չէ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց նախկին քաղաքապետը:
Նրա խոսքով, եթե մինչեւ 2000 թվականի մայիսի տասը իշխանության տարանջատում կար, խորհրդարան էր գործում, մայիսի տասից հետո ՀՀ-ն դարձել է միապետություն. «Բոլոր գլխավոր հարցերը որոշել է մինչեւ այսօր Սերժ Սարգսյանն ու մնացած ձեւականորեն ներկայացող խորհրդարանն ու կառավարությունը: Իբր քիչ է եղել նրա ղեկավարած տասը տարիները, հիմա էլ ոչ միայն չի ցանկանում հեռանալ, այլեւ դրժում է իր՝ 4 տարի առաջվա հավաստիացումը, որ չի հավակնում պաշտոնի, ինչպես կարելի է դրժել հավաստիացումն ու շարունակել անսահմանափակ միապետությունը վարչապետի պաշտոնում: Հայաստանն իր սեփականությունն է, իշխանությունն իր սեփականությունն է, ինքնաթիռն ու իր աշխատասենյակը նույնիսկ չհանձնեց»:
Սամվել Հարությունյանը ստեղծված իրավիճակից միակ ելքը տեսնում է ընդվզմամբ. «Միակ ճանապարհը ընդվզման ճանապարհն է, պետք է հասկացնենք, որ բավական է մեր ժողովրդին պարտադրեք ձեր ավելորդ ներկայությունը պետական բարձր պաշտոններում, ու ժամանակն է, որ հեռանաք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ