Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հայ-սիրիական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:
Անդրադարձ կատարվեց սիրիահայերի հիմնախնդիրներին, գերատեսչության պետական քաղաքականությանը, առաջիկա ծրագրերին:
Սիրիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ այն օգնության ու աջակցության համար, որ ցուցաբերվում է սիրիահայերին: Նա նշեց, որ Սիրիական կառավարությունը ևս ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ, քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ սիրիական արտադրանքի մշտական գործող ցուցահանդես-տոնավաճառներ բացելու վերաբերյալ: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց առավել սերտորեն համագործակցել Սփյուռքի նախարարության հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Նկարուելիս ցանկալի է ժպտալ (ու ձեռքսեղմել):
2. ՀՀ դրօշը չի կարելի ծածկել:
3. Տպաւորութիւն է, թէ պատին յենուած էք նկարուել:
4. Ձեր սենեակում մի անկիւն առանձնացրէք (դրօշով զարդարուած եւ այլն) հիւրերի հետ նկարուելու համար, ոչ թէ նկարուէք գրքերով ու յուշանուէրներով լեցուն գրասեղանի առաջ: