Նյոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Լոնդոնի «Արսենալին» բաժին հասավ Մադրիդի «Ատլետիկոն», մյուս զույգը կազմեցին Ավստրիայի «Զալցբուրգը» եւ Ֆրանսիայի «Մարսելը»:
Առաջին խաղերը կկայանան ապրիլի 26-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին:
Եզրափակիչը նշանակված է Մայիսի 16-ին Լիոնում (Ֆրանսիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ