Իրավիճակը չափազանց լարված է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում քիմիական զենք օգտագործելու խնդրին:
«Կա կարծիք, որ Ասադին այս պահին ձեռք չէր տալիս քիմիական զենք օգտագործել, որովհետև նա իր տարածքն ամբողջությամբ ազատագրել է, իսկ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներն էլ ասում են, որ Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառել և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»:
Սիրիայում բախվում են մի շարք պետությունների շահեր։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է հռթիրակոծել Սիրիայի քիմիական զենքի օբյեկտները, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե հռթիրակոծության արդյունքում զոհվեն ռուս զինվորականներ, ասում է միջազգայնագետը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ