Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գառնու տաճարի մոտակայքում ուզում են հյուրանոց կառուցել։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեցին զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը և գուսան Հայկազունը։
«Մի քանի տարի առաջ, որպես հանրային խմբի անդամ, մասնակցություն եմ ունեցել Գառնիի տաճարի տարածքում սրճարան կառուցելու քննարկումներին, պայքարել եմ։ Նախկին նախարարն ուզում էր համառորեն սրճարան կառուցել, կարծես թե հաջողության հասանք այնտեղ։ Ամեն նախարարի փոփոխվելու հետ կապված, Գառնիի տաճարը դառնում է բոլորի աչքի փուշը»,- ասաց գուսան Հյակազունը։
Վահե Լորենցի կարծիքով, բոլորը դրան պիտի ընդդիմանան, որպեսզի տաճարը, սրբավայրը չվերածվի բիզնես հետաքրքրությունների ոլորտի։ Բացի բիզնեսի վերածելուց, ըստ Վահե Լորենցի, տաճարում իրականացվում են նաև քրիստոնեական միջոցառումներ, ինչը վիրավորանք է այլադավան ազգակիցների համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ