Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բարվոք հակահրդեհային վիճակում էին գտնվում Երևանում գտնվող «Հին Էրիվան», «Ամերիկանո», ՀՀ Լոռու մարզի  «Սոճիներ», «Թագուհի», Արագածոտնի մարզի «Շեն օջախ», Արմավիրի մարզի «Նաիրի» հանրային սննդի օբյեկտները

Ապրիլ 13,2018 15:31

Ի կատարումն ս/թ ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ, շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Հանձնարարական տալուց հետո մինչ օրս ՀՀ մարզերում և Երևանում գտնվող 100-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Հետազոտված օբյեկտներից ոչ բարվոք հակահրդեհային վիճակում էին գտնվում Երևանում գտնվող «Հին Էրիվան», «Ամերիկանո», ՀՀ Լոռու մարզի  «Սոճիներ», «Թագուհի», Արագածոտնի մարզի «Շեն օջախ», Արմավիրի մարզի «Նաիրի» հանրային սննդի օբյեկտները, որոնցում առկա էին կապիտալ բնույթի խախտումներ՝ կապված տարհանման ելքերի, հրդեհի ազդարարման, հրդեհաշիջման և հակածխային ինքնաշխատ համակարգերի, հակահրդեհային ջրամատակարարման, էլեկտրատնտեսության և հրդեհաշիջման սկզբնական միջոցների հետ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:

Հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30