Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կողմից ուկրաինացի բլոգերի արտահանձնումը ՌԴ-ին վատ նախադեպ կլինի. Հովհաննես Իգիթյան

Ապրիլ 13,2018 15:26

«Ուկրաինայի բնակչության 100 տոկոսն ինչ-որ ձեւով հայտարարություններ են անում: Ի վերջո, պատերազմ է, ՌԴ-ն մասնակցում է եւ Դոնեցկում, եւ Լուգանսկում եւ եթե Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու հայտարարածի համատեքստում Հայաստանն ընդառաջի ՌԴ-ին, ուրեմն ամբողջ Ուկրաինան պետք է ՌԴ-ի բանտերում լինի»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, նախկին պաշտոնյա Հովհաննես Իգիթյանը: Խոսքը Հայաստանում, մարտի 31-ին կալանավորված Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) մասին է: Վերջինս ձերբակալվել է ռուսական կողմի խնդրանքով, քանի որ ռազմատենչ հայտարարություններ է արել ՌԴ-ի մասին: Հայկական կողմից ձերբակալության պատճառ նշվում է սահմանի անօրինական հատումը: Ռուսական կողմը խնդրել է հայկական կողմին՝ ուկրաինացի բլոգերին արտահանձնել ՌԴ-ին:

Հովհաննես Իգիթյանը պնդում է՝ ինքն ուկրաինական կողմից տեղեկություններ ունի, որ Բոգդան Արկադիի Կալյուսկին սահմանը հատելու հետ կապված խնդիր չի ունեցել:
Նա նաեւ զգուշացնում է, որ ուկրաինացի բլոգերի արտահանձնումը ռուսական կողմին վատ նախադեպ կարող է լինել. «Մինչ այս պահը Ուկրաինան միշտ արհամարհում էր Ադրբեջանի բոլոր պահանջները՝ այս կամ այն քաղաքացու, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացու՝ Ուկրաինայի տարածքից հանձնել Ադրբեջանին: Հայկական կողմը պետք է հասկանա, որ այս հարցը շատ կարեւոր է: Եթե իրենք գտնում են, որ Ուկրաինայի քաղաքացին ինչ-որ մի ռեժիմ է խախտել, նրան պետք է Ուկրաինային հանձնեն: Եթե հայկական կողմը հանկարծ մտածի այս մարդուն տալ ՌԴ-ին՝ դա վատ նախադեպ կլինի»:

Հովհաննես Իգիթյանն իր անհանգստությունները հայտնեց նաեւ Նախիջեւանի սահմաններում անհանգստությունների ու լարված իրավիճակի, ինչպես նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում արցախյան սահմաններում հայկական կողմի կորուստների եւ այդ առիթով համանախագահների կամ համանախագահող երկրների լռության առիթով:

Արցախյան հարցի հետագա կարգավորման համատեքստում, բանախոսը բավական թերահավատ է՝ նկատի ունենալով Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրություններն՝ իրենց ընդհանուր իրավիճակով եւ Հայաստանում նոր իշխանության ընտրության գործընթացները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Արտահանձնումն սկզբունքորեն անթույլատրելի է։ Այլապես ինչով կտարբերվենք Լապշինին Ադրբեջանին հանձնած Լուկաշենկոյից։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30