Մոսկվայի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը և վճռել արգելափակել Telegram հաղորդակը Ռուսաստանի տարածքում: Դատավոր Յուլյա Սմոլինան թույլատրել է արգելափակումը սկսել անհապաղ՝ նախքան որոշումն օրինական ուժի մեջ կմտնի, գրում է meduza.io-ն:
Հայցի քննարկումը տևել է 20 րոպե, հետո Սմոլինան 40 րոպե պատրաստել է որոշումը:
Telegram-ի արգելափակումը պայմանավորված է նրանով, որ այդ հաղորդակը հրաժարվել է Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել օգտատերերի նամակագրության կոդավորման բանալիները: Telegram-ից հայտարարել են, որ դա տեխնիկապես հնարավոր չէ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ