Խոսելով Սիրիայի շուրջ ճգնաժամի խորացման պատճառների մասին՝ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Չնայած. ԱՄՆ-ը, Անգլիան եւ Ֆրանսիան հայտարարում են, որ իրենք ունեն հետախուզական տվյալներ, որ իսկապես Սիրիայում տեղի է ունեցել թունավոր գազի օգտագործում, բայց դա պաշտոնապես չի հաստատվել: Ներկայիս միջազգային իրավունքն է պահանջում, որ նման մեղադրանքները հաստատվեն մասնագիտացված կառույցների կողմից, այդ փաստն ընդունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որի հիման վրա հնարավոր լինի իրականացնել ռազմական գործողություն: Այս ամենը չի արված եւ սա միջազգային իրավունքի տեսակետից լրջորեն թուլացնում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դիրքերը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ