Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը կրեատիվ կլինեին, եթե, օգտվելով ծխից, գնային ու նստեին ԱԺ նախագահության աթոռներին. «Ազգ»

Ապրիլ 13,2018 12:27

«Ելք»-ը, ինչպես շատերն են պնդում, բավականին ստեղծագործական, այսինքն կրեատիվ բան է արել ԱԺ նիստերի դահլիճում, չնայած, իմ կարծիքով, Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը կրեատիվ կլինեին, եթե, օգտվելով ծխից, գնային ու նստեին ԱԺ նախագահության աթոռներին, մանավանդ որ դրանցից միայն Շարմազանովի աթոռն էր զբաղված, եւ հայտարարեին, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ:

Եթե լուրջ, ապա ես չգիտեմ, թե կոնկրետ ծխի նպատակը որն է, եթե ասենք վախեցնելը, օրինակ Սերժ Սարգսյանին, ապա նա ծխող է ու հազիվ թե ծխից վախենա, եթե ասենք ուշադրություն հրավիրելն էր, ապա «Ելք»-ի քաջարի մարտիկները կարող էին բոլորը Քիմ Քարդաշյանի մերկ նկարով շապիկներով գային նիստին, հավատացնում եմՙ բոլորն իրենց կնայեին ու ուշադրություն չէին դարձնի, թե ինչ են անում եւ ասում:

Ամեն դեպքում ճայթռուկներով մտնել Ազգային ժողովի նույնիսկ տարածքՙ չի կարելի, նկատի ունեմՙ մեր երազանքների Հայաստանում, որի ճանապարհը, փաստորեն, «Ելք»-ն էլ չգիտի, հակառակ պարագայում ծուխ չէր արձակիՙ անճարությունից:

Ի դեպ, ծուխը հենց անճարության նշան է, կապ չունի գունավոր է, պատերազմի դաշտում է, թե՞ սիգարետից:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30