Անդրադառնալով Freedom House կազմակերպության այն գնահատականին, որի համաձայն Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե չի կիսում այդ կարծիքը, ապա ավելացրել է՝ «սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»։
«ՉԻ» – Երբ խորհրդարանի փոխնախագահն ու իշխող կուսակցության խոսնակը միջազգային հեղինակավոր կազմակերպությանը պատասխանում է շարքային սագագող Պանիկովսկու գերեզմանին շարքային գրպանահատ Շուրա Բալագանովի արտասանած դամբանական ճառից հատված մեջբերելով, դա, իհարկե, ծանր դեպք է։
Բայց մյուս կողմից էլ՝ ոչ շարքային հանրապետական Շարմազանովը ենթագիտակցորեն ճիշտ է վարվել։ Շուրա Բալագանովի արտասանած ճառի ողջ հմայքը դրա լիակատար անհեթեթությունն է, եւ այս իմաստով Շարմազանովի պատասխանը բացարձակապես չի զիջում «բնօրինակին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում