Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարների պաշտոնակատարներն այդպես էլ ոչինչ չկարողացան առանձնացնել երեկ տեղի ունեցած նիստից, որը, օրինակ, չի եղել նախկիններում. «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2018 11:56

Երեկ տեղի ունեցավ կառավարության առաջին դռնփակ նիստը։ Այն տեւեց մոտ երկու ժամ։ Նիստի մեկնարկից մինչեւ նախապես հայտարարված նախարարների պաշտոնակատարների հետ ճեպազրույցի ժամը լրագրողներին թույլ չտրվեց ներս մտնել կառավարության շենք։ Արդեն նախատեսված ժամին թույլատվությունը եղավ, եւ լրագրողները նախարարների մի քանի պաշտոնակատարներից հետաքրքրվեցին՝ ինչ փոփոխություն զգացին կառավարության դռնբաց եւ դռնփակ նիստերի միջեւ։

Հետաքրքիրն այն է, որ մեզ հանդիպած նախարարների պաշտոնակատարներն այդպես էլ ոչինչ չկարողացան առանձնացնել երեկ տեղի ունեցած նիստից, որը, օրինակ, չի եղել նախկիններում։

Մասնավորապես տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ու առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը հարցերին ի պատասխան՝ արդարանում էին, թե նիստերը երկար են տեւել, հետեւաբար տարբերությունն առկա է, քննարկումներ են ծավալվել։

Նման արդարացմամբ հանդես եկավ նաեւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

Սակայն բոլորս ենք հիշում, որ այժմ վարչապետի պաշտոնակատար հանդիսացող Կարեն Կարապետյանը ժամանակին կառավարության անդամներին կոչ էր արել իրենց մտքերը հնարավորինս լակոնիկ ձեւակերպել եւ ոչ կարեւոր նախագծեր էլ չբերել խորհրդարան։

Ի դեպ, կարճ ու կոնկրետ չխոսելու համար առաջին նկատողությունն էլ ստացել էր այն ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Դրանից հետո բոլոր նախարարները փորձում էին, որ օրենքի նախագծերը ներկայացվեն հնարավորինս պարզ, մատչելի ու կարճ տեքստերով։

Կարեն Կարապետյանը նիստերը կարճ անցկացնելու առաջամարտիկներից էր։ Նրա վարչապետության ժամանակաշրջանում կառավարության նիստերը ձանձրալի չէին անցնում, եւ հիմնական պատճառը դրանց կարճ լինելն էր։ Նա ներդրել էր մի այնպիսի համակարգ, որ լինեն նաեւ չզեկուցվող հարցեր, որպեսզի նախարարները երկար-բարակ չխոսեն դեսից-դենից։ Եվ արդյունքում պարզվեց, որ կառավարության նիստերը կրկնակի կրճատվում են, հարցերի հենց կեսը սովորաբար չզեկուցվող են լինում եւ նույնիսկ կեսից ավելին, որի հետեւանքով էլ նիստերը կես ժամից ավել չէին տեւում։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30