ԱԺ-ում լրագրողները առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հարցրել են, թե արդյո՞ք հաջողվել է նախարար լինելու ընթացքում մի բարեփոխում իրականացնել։ Լեւոն Ալթունյանը որոշակի պաուզայից հետո պատասխանել է. «Հաջողվել է ձեր հետ շփվելու ժամանակ հավասարակշռություն պահել»։
Հավասարակշռության պահպանելու ունակությունը, անշուշտ, մեծ բարեբախտություն է։ Բայց դա պատահել է միայն Լեւոն Ալթունյանի հետ, որովհետեւ նրա նախարարական «նորամուծություններից» հետո ոչ ոք չի կարողանում անգամ նրա լուսանկարին հանդիպելիս պահպանել հավասարակշռությունը։ Ավելին, մարդիկ ակամա դուրս են գալիս հունից եւ հիշում անհիշելի ժամանակներից մեզ հասած ժողովրդական բանահյուսության կոնկրետ ժանրի անգին նմուշներ, որոնք հիմնականում հրապարակման ենթակա չեն:
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Մարինա ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում