Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշի. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Ապրիլ 13,2018 11:37

Ապրիլի 13-ին, ժամը 08:51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին BMW մակնիշի 34 RT 147 պետհամարանիշով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. վարորդը և ուղևորը՝ 1982 թ. ծնված Լ. Պ.-ն տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մյուս ուղևորը (մոտ 30 տարեկան) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ: Տուժածին այնուհետև տեղափոխել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Լ. Պ.-ի դին և հոսանքազրկել ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30