Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կատարվածը, եթե գնահատենք քաղաքականության տեսանկյունից, քաղաքական գործընթացների վրա որեւէ էական ազդեցություն չունեցող ակցիա էր». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 13,2018 11:34

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները խորհրդարանում հրավառություն իրականացրին՝ ծխեցնելով նիստերի դահլիճը։ Ինչպե՞ս եք գնահատում ՔՊի իրականացրած այդ «գունավոր ծխի» ակցիան:

-Եթե դիտարկենք փիառի տեսանկյունից, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները փորձեցին «պայթյունի» էֆեկտ առաջացնող յուրօրինակ մի բան անել, ծուխ բարձրացնել դահլիճով մեկ: Սովորաբար հրավառություններն արվում են մարդկանց զվարճացնելու նպատակով, իսկ կատարվածը, եթե գնահատենք քաղաքականության տեսանկյունից, քաղաքական գործընթացների վրա որեւէ էական ազդեցություն չունեցող ակցիա էր:
Դա նաեւ մի գործողություն էր, որը ցույց տվեց տվյալ քաղաքական ուժի եւ այն իրականացնող քաղաքական գործիչների լրջության աստիճանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ շոուն չստացվեց:

-Համաձայն եմ Շարմազանովի հետ. իրոք չստացվեց շոուն, ընդամենը անհրաժեշտություն առաջացավ բացել դահլիճի դռներն ու օդափոխել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆիզիկապես էլ չի կարող հասնել իր նպատակին, դրանում համոզվելու համար կատարեք պարզ թվաբանական հաշվարկ ու կհամոզվեք, որ տվյալ քաղաքական ուժը փոքրամասնություն է հենց ընդդիմության մեջ:

«Ելք» դաշինքի 9 պատգամավորից միայն երեքն են նման գործողությունների կողմնակից, մյուսները դեմ են: Հետեւաբար որպես ընդդիմություն նրանց նպատակն էր այդպիսի հրավառությամբ ցույց տալ մարդկանց իրենց դիրքորոշումը, դա անել հնարավորինս բարձրագոչ՝ ծխով, աղմուկով: Բայց դա ոչ մի կապ չունի արդյունավետության հետ: Մենք ընդամենը ոչ արդյունավետ ակցիայի, չստացված շոուի հետ գործ ունենք:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30