Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Փոքր ինտրիգների եւ այն մարդկանց ցանկություններն են, ովքեր անվերջանալիորեն փորձում են ճեղք գտնել». «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2018 11:26

Ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի հետ։

– Իսկ Ձեզ համար դժվա՞ր չէր Կ. Կարապետյանի հետ աշխատել, նա Ձեզ նկատողություններ էր անում, կարծես թե անվստահություն էր հայտնում։ Դժվա՞ր չէր նախարարի համար աշխատել այդ պայմաններում։

– Ինձ համար աշխատանքը եղել է բնականոն հունով։ Շատ հարցեր գուցե իմ ցանկությամբ չի եղել, բայց կառավարության առանձնահատկությունը հենց այն է, որ կա վարչապետ, կան նախարարներ, եւ ամեն մեկն իր լիազորությունների շրջանակում է աշխատում։ Ես համոզված եմ, որ իմ կողմից ցուցաբերվել է մաքսիմալ հարգանք, բայց նաեւ բազմաթիվ կետերով որտեղ կան անհամաձայնություններ, մենք փորձել ենք իրար հետ երկխոսության միջոցով հարթել այդ ամենը։ Համոզված եմ, որ պարոն Կարապետյանի՝ կառավարությունում առաջին փոխվարչապետի կարգավիճակում աշխատանքի շարունակումը, մեր աշխատանքի արդյունավետությունը դրանից չի տուժի, եթե չավելանա։

– Լուրեր են շրջանառվում, որ Դուք չեք լինելու նոր կառավարությունում։ Իսկ ինքներդ ցանկություն ունե՞ք պաշտոնավարումը շարունակելու։

– Կան բազմաթիվ ռեֆորմներ, սկսած աշխատանք, որը պետք է տրամաբանական ավարտին հասցնել։ Սա՝ իմ ցանկության մասով։ Երկրորդը՝ չկա որեւէ պատճառ կամ առիթ՝ նման պնդումներ անելու։ Դա, ես կարծում եմ, փոքր ինտրիգների եւ այն մարդկանց ցանկություններն են, ովքեր անվերջանալիորեն փորձում են ճեղք գտնել կամ անօրինական եկամուտների գեներացման հնարավորություն ունենալ։ Մենք բացառում ենք այդ ամենը, մենք համակարգի առողջացման, խորքային վերանայման շատ լուրջ գործընթաց ենք սկսել, եւ հուսով եմ, որ այդ գործընթացը կունենա իր տրամաբանական ավարտը՝ անկախ նրանից, թե որքան կպաշտոնավարեմ։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30