Սիրված երգչուհի Թամարա Գվերդցիտելին շատ է կատարել Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հայ կոմպոզիտորին նա հանդիպել է երիտասարդ տարիքում: «Փորձի ժամանակ հասկացա, որ նա նաեւ հանճարեղ դաշնակահար է, հասկացա, որ պարզապես չէր կարող չգրել իր հանրահայտ «Նոկտյուրնը», որովհետեւ Առնո Հարությունովիչը բացարձակ տաղանդավոր, տիեզերական մարդ էր:
Բոլորս երջանիկ ենք, որ եղել ենք նրա ժամանակակիցը, լսել նրա երաժշտությունը, շփվել նրա հետ եւ մինչեւ հիմա աշխարհի տարբեր անկյուններում լսում ենք նրա երգերը: Առնո Հարությունովիչի գործերը կատարելիս ես այնպիսի զգացողություն եմ ունենում, որ այդ երգերի կատարման ժամանակ ասես շփվում ենք միմյանց հետ»,- երեւանյան ասուլիսի ժամանակ հայտնեց Թամարա Գվերդցիտելին: Նաեւ հիշեց, թե ինչպես է իրենց հանդիպումից մեկ ամիս անց Բաբաջանյանը երգ գրել իր համար: Դա եղել է կոմպոզիտորի վերջին երգերից մեկը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
13.04.2018