Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմում մարդ միավորի առումով հաղթողներ ու պարտվողներ չկան» . Դավիթ Մաթևոսյան

Ապրիլ 12,2018 23:31

Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում ապրիլի 12-ին ֆիլմագետներն ու կինոսերները հավաքվել էին դիտելու և քննարկելու Դավիթ Մաթևոսյանի «ԹՇՆԱՄԻՆԵՐ» ֆիլմը: Այն նկարահանվել է Գարշինի «Թշնամիները» ստեղծագործության հիմքով, Հրանտ Մաթևոսյանի առաջարկով:

2007 թվականին նկարահանած ֆիլմը, որն իրականացվել է կինոնախագծում  հաղթելու և դրամաշնորհից օգտվելու միջոցով, ներկայացվել է «Հաղթանակ կամ պարտություն» թեմայի շրջանակներում: Ֆիլմի հերոսները հայ և ադրբեջանցի երկու զինվոր են, ովքեր ականի պայթյունից հետո ողջ են մնում և մինչև մեկի մահն ու մյուսի փրկությունը իրար չեն սպանում:

«Ասելիքս այն է, որ պատերազմում մարդ միավորի առումով հաղթողներ ու պարտվողներ չկան, պետությունները կարող են հաղթել կամ պարտվել»,-նշում է ռեժիսորը:

Մեր հակառակորդ հարևանները ֆիլմը նույնպես տեսել են . Մաթևոսյանը մեկնաբանում է. «Դահլիճում լուռ էր, ոչ մի ձայն չլսվեց: Իրենք միշտ իրենց ազգային անվտանգության աշխատակիցների հետ են լինում: Դիտումից հետո թաքուն մենակ-մենակ մոտեցան շնորհավորեցին, տխուր վիճակ էր»:

Քննադատություններ ֆիլմի հասցեին հնչել են ՝ հայհոյանքներ, յութուբյան ալիքներում ադրբեջանցիների կողմից սադրանքներ ու քննադատական մեկնաբանություններ, բայց չնայած դրան, Մաթևոսյանը հետևյալը առանձնացրեց. «Ամենահետաքրքիրն այն էր, որ երբ ֆիլմը տարանք Ղարաբաղ ՝ ցուցադրելու, արձագանքը շատ լավն էր : Իրենց համար շատ ցավոտ թեմա է սա, քանի որ իրենք ավելի մոտ են ճակատային գծին»:

Քննարկման ընթացքում կարծիքներ հնչեցին, որ ծառայած, պատերազմը տեսած ֆիդայիների համար ֆիլմը գուցե լավը չլինի, կամ քննադատեն, ինչին ռեժիսորը պատասխանեց, որ մինչ նկարահանումները խոսել է պատերազմին մասնակցած զինվորականների և ականից վիրավորված ընկերոջ հետ, ներկայացրել թեման ու հարցրել, թե նման իրավիճակում իրենք ինչպես կվարվեին: Արձագանքի մասին Դավիթ Մաթևոսյանը հետևյալը ասաց, «Հոգեպես չխեղված մարդկանց ռեակցիան բարեգթությունն էր. ինչի պիտի սպանեմ եթե ինքը անզեն է»:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30