Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն հետախուզություն է անում». Արամ Հարությունյան

Ապրիլ 12,2018 21:55

«Իրենք հետախուզական բաներ են ուզում անել, մտածում են՝ վաղը կարող է քաղաքական գործընթացն այնպես գնալ, որ Սերժ Սարգսյանը չառաջադրվի, իրենց համար Սերժ Սարգսյանը, կոպիտ ասած, պահեստային տարբերակ է: Եթե ժողովուրդը շատ լինի, քաղաքական ուժերը համախմբվեն, այդ ճնշման տակ կարող է զգան, որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Թե չէ մանկական խաղեր են՝ Սերժ Սարգսյանին ենք ուզում, բայց հիմա չենք առաջադրում»,- անդրադառնալով ՀՀԿ խոսնակի երեկվա հայտարարությանը, թե ամբողջ ՀՀԿ-ն միահամուռ Սերժ Սարգսյանին է տեսնում վարչապետի թեկնածու, բայց դեռ չեն առաջադրում՝ ասաց  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ վարչապետն ընտրվելու է բաց, անվանական քվեարկությամբ, ու շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը չանցնի. «Նշանակում է  ողջ համակարգը կփլվի, ու կգնան այն սցենարով, որ ժողովուրդն է պահանջում: Այնպես չէ, որ խորհրդարանում Սերժ Սարգսյանի արեւով են երդվում, շատերը վախից են ընտրելու»:

Արամ Հարությունյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարում չպետք է լիդեր լինի. «Համակարգող խորհուրդ պետք է լինի, որ բոլորը պատասխանատվություն կրեն, մեր շարժումները ձախողել են, որովհետեւ հիմնականում մի մարդու վրա են եղել: 1996-ին Վազգեն Մանուկյանը սխալ արեց, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնաց սխալվեց, 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը գիտենք ՝ուր տարավ, 2015-ին Ծառուկյանը տնից դուրս չեկավ. Պայքարը չպետք է  մի հոգու վրա մնա, որովհետեւ իշխանությունը կարող է այնպես անել, որ մի հոգու սարքեն լիդեր ու հետո կործանեն»:

Մեր հարցին, թե եթե ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին չառաջադրի վարչապետի թեկնածու, ունի՞ այլ թեկնածու, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանին չի առաջադրում, նշանակում է համակարգն արդեն փլվում է, որովհետեւ չի առաջադրում ճնշման տակ: Դրանից հետո ում էլ առաջադրի, արդեն չանցնող է կամ իրենց ուզածը չի անցնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30