Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ ուղղված «Մերժիր Սերժին» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն այս պահին շարունակում են իրազեկման ավտոերթը Երեւանի կենտրոնում: Մեքենաները պտտվում են Հանրապետության հրապարակում, մասնակիցներն էլ բացականչում են՝ «քայլ արա, մերժիր Սերժին», «ապրիլի 13-ին արի Ազատության հրապարակ՝ հանրահավաքի»:
Ավտոերթի մասնակիցների մի մասն այն բանից հետո, երբ ոստիկանները բացեցին մինչ այդ փակված Բաղրամյան պողոտան, շարժվեցին դեպի Երեւանի մատույցներ, որտեղից էլ կմիանան Պտղնի գյուղի տարածքում ճամբարած Նիկոլ Փաշինյանին եւ նրա քայլերթի մասնակիցներին:
Հավելենք, որ Փաշինյանը քայլելով Երեւան կհասնի վաղը՝ ժամը մոտ 13:00-ին եւ ցուցարարներին կհանդիպի «Հյուսիսային» ավտոկայանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ