Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներ Սենատում՝ ապրիլի 24-ին ընդառաջ

Ապրիլ 12,2018 21:16

Վաշինգտոն – Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա նախաշեմին Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հանդիպել է Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չարլզ «Չաք» Շումերի (դեմոկրատ, Նյու Յորք) հետ. հանդիպմանը ներկա էին եղել նաև Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և քարոզչական հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանը: Նրանք ընդգծել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման կարևորությունը, ինչպես նաև Միջին Արևելքում քրիստոնյաների, քրդերի և այլ վտանգված խմբերին պաշտպանելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը:

«Սենատոր Շումերն առաջնորդող ուժ է եղել Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելու և ԱՄՆ-Հայաստան և Արցախ ամուր հարաբերությունների համար», – հայտարարել է Համագումարի համանախագահ Գրիգորյանը: «Տասնամյակների ընթացքում Թուրքիան, և վերջերս Ադրբեջանն ապօրինի ազդեցություն են օգտագործել՝ կանխելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը: Սենատոր Շումերը ոգեշնչող մարտիկ է եղել ընդդեմ նման ջանքերի և հանուն ԱՄՆ-ի շահերի, այդ թվում ԱՄՆ պատմության շիտակության՝ որպես կոնգրեսական նրա գործունեությունից սկսած՝ 1981թ.-ից ի վեր:

2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակության արարողության ընթացքում նա հայտարարել էր. «Ձեզ հետ եմ՝ համոզված լինելու, որ ժխտողները տեղ չունեն երկրի վրա»: Եվ այս հայտարարությամբ անցյալ տարի կրկին հովանավորելով Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ սենատոր Շումերը հստակեցրել էր. «Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությունը, որ իրականացվեց հայ ժողովրդի դեմ»: Նա շարունակել էր. «Իմ սրբազան պարտքն է խոսել անցյալի սարսափների դեմ, ինչպես նաև նրանց համար, ովքեր չեն կարող խոսել դրա մասին, և այդ իսկ պատճառով հպարտ եմ հովանավորելու Սենատի այս բանաձևը: Ես աշխարհի հայության կողքին եմ կանգնած՝ հայ ժողովրդի դեմ դաժանությունները որակելով որպես ցեղասպանություն»:

Վաշինգտոնում եռանդուն գործունեությունից բացի, սենատոր Շումերը նաև ամեն տարի ներկա է գտնվել և ելույթ ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակության բոլոր միջոցառումներին, որ հովանավորվում են «Վարդանանց ասպետներ ու դուստրեր» կազմակերպության կողմից՝ Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում:

Ամերիկայի հայկական համագումարի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30