Այսօր Ազատության հրապարակում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հացադուլի չորրորդ օրն է, ինքնազգացողությունը մի քիչ վատացել է:
«Ճնշումս մի քիչ բարձր է, շաքարս էլ՝ մի քիչ ցածր, բայց դիմանում ենք»,- ասաց Հարությունյանը: Թեեւ նա հայտարարել էր, որ յոթ օր հացադուլը կշարունակի, բայց այսօր ասաց, որ հնարավոր է ավելի վաղ դուրս գա հացադուլից. «Ընթացքը ցույց կտա, որովհետեւ քաղաքական ուժերը կարող է միավորվեն, եւ ես դադարեցնեմ: Վաղը շատ բան պարզ կլինի, ընթացքը ցույց կտա, ես ուզում եմ միավորել ժողովրդին, քաղաքական ուժերին»:
Այս չորս օրերի ընթացքում, Արամ Հարությունյանի խոսքով, հրապարակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ