Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետազոտեց մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների անձը բնութագրող տվյալները

Ապրիլ 12,2018 20:03

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: Այսօր դատարանը հետազոտեց ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները: Ամբաստանյալների պաշտպանները ամբաստանյալների՝ դասընթացների մասնակցելու մասին հավաստագրեր ներկայացրին, ինչպես նաև Լ․ Վարդանյանի վերաբերյալ «Արաբկիր» ԲԿ-ի կողմից տրված բնութագիրը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող տեսանյութը: Տեխնիկական պատճառներով այն նախորդ դատական նիստին հետազոտել հնարավոր չեղավ, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվել էր:

Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները հետազոտելուց հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը ժամանակ խնդրեց ամփոփիչ խոսքին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թ․ մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30