Քիչ առաջ Ճանապարհային ոստիկանությունը փակեց Բաղրամյան պողոտան: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ ուղղված «Մերժիր Սերժին» նախաձեռնության ավտոմեքենաները տեղում կանգնած են եւ չեն կարողանում միանալ Երեւան մտնող Նիկոլ Փաշինյանին, որը նախորդ տասներկու օրը քայլում էր՝ իրականացնելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված «Իմ քայլը» քայլարշավը:
Ոստիկանները պատճառաբանում են, թե ավտոերթը, որը նախաձեռնել են նաեւ «Իմ քայլի» անդամները, խոչընդոտում է երթեւեկությանը եւ խցանումներ առաջացնում: «Երեւի ոստիկանների համար կարեւոր է այս փողոցը, բայց մենք այլ նպատակ չունենք, երթ ենք անցկացնում, ուստի հասկանալի չէ, թե ինչու են մեզ մեղադրում խցանում ստեղծելու մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, երթի մասնակից Ալեն Սիմոնյանը:
Ցուցարարները ծաղիկներ են հրամցնում ոստիկաններին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ