Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և  բնականոն ընթացքը. ՀՀ ոստիկանություն

Ապրիլ 12,2018 19:32

Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝սահմանափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը:

ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:

Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա,ոստիկանության մարմին չեն բերվել:

ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և  բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր  չէ ապահովել այն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30