ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային:
«Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական նամակներում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն