Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է կառավարության հետ մշակել երկրի անդամակցությունն ԱՊՀ-ին դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ։
«Հաշվի առնելով, որ Ուկրաինան երբեք չի եղել և այսօր էլ չի հանդիսանում ԱՊՀ անդամ, և այն հանգամանքը, որ այդ կառույցը հրաժարվում է դատապարտել ռուսական ագրեսիան, կխնդրեի, որպեսզի մենք կառավարության հետ համատեղ պատրաստենք առաջարկ` ԱՊՀ մարմիններում մեր անդամակցությունը պաշտոնապես դադարեցնելու, ինչպես նաև Մինսկի համապատասխան ինստիտուցիաներում ուկրաինական ներկայացուցչությունները փակելու վերաբերյալ»,- ասել է Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Կիևի 11-րդ անվտանգության ֆորումում:
Նա նաև կոչ է արել արտասահմանյան գործընկերներին վերանայել պայմանագրային պարտավորությունները Ռուսաստանի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ