Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ ուղղված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն այս պահին շարունակում են նստացույցը Մաշտոցի պողոտայում՝ փակելով փողոցի մի մասը: Նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ նախազգուշացրեց. «Ձեր գործողություններն անօրինական են, դուք խոչընդոտում եք երթեւեկությանը: Առաջարկում եւ պահանջում եմ դադարեցնել այդ գործողությունները եւ ազատել փողոցը»:
Ցուցարարները, սակայն, պառկեցին փողոցում, ինչից հետո ոստիկաններն ուժով նրանց բարձրացրին եւ հեռացրին: Նրանք ծառայողական ավտոմեքենաներ նստեցրին ցուցարարներից Կարո Ղուկասյանին եւ Անուշ Լալայանին: «Բերման չենք ենթարկում նրանց, այլ հեռացնում ենք անօրինական գործողության վայրից»,-լրագրողներին տեղեկացրեց Վալերի Օսիպյանը:
Այժմ Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակին հարող հատվածի երթեւեկությունը վերականգված է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ