Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ՀՀԿ-ի որոշման դեմ բողոքող «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն այս պահին փակել են Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հետ հատվող մասը: Նրանք նստել են հետիոտնային անցումի վրա, ինչը խոչընդոտում է երթեւեկությանը:
Բողոքի ցույցի մասնակիցները գետնին են թափել «Մերժիր Սերժին» գրությամբ թռուցիկներ: «Ապրեք, ցավներդ տանենք, մենք ձեր հետ ենք»,-տեսնելով գետին նստած երիտասարդներին՝ ասաց անցորդներից մի կին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված ցույցի մասնակիցները նաեւ երեկ են երթ կազմակերպել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ