ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելությունը ստիպված է եղել դադարեցնել ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսը այն բանից հետո, երբ մի խումբ կառավարամետ լրագրողներ և իշխանության ներկայացուցիչներ սկանդալ են բարձրացրել, հաղորդում է Turan գործակալությունը:
Հաղորդվում է, որ նշված մարդիկ աղմուկ են բարձրացրել, երբ առաքելության անդամները սկսել են թվարկել ընտրությունների ընթացքում խախտումների և կեղծարարությունների մասին փաստերը: Հատուկ արձագանքի է արժանացել այն պնդումը, որ տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բազմակի քվեարկության դեպքեր և այլն:
«Բավակա՛ն է ստեք», «Դա ճիշտ չէ». նման բացականչություններով մի խումբ մարդիկ բարձրացել են ամբիոն, որտեղ նստած էին միջազգային դիտորդները:
Արդյունքում ասուլիսը դադարեցվել է, իսկ առաքելության անդամները լքել են սրահը: «Թող դուրս կորչեն. ովքե՞ր են նրան, որ սուտ են խոսում»,- բղավել են սադրիչները:
20 րոպե անց առաքելության անդամները վերադարձել են և շարունակել իրենց հայտարարությունը այն բանից հետո, երբ նրանց խոստացել են կարգուկանոն պահպանել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ