Ապրիլի 12-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աբխազիայից վերադարձած ուսուցիչներ Երևանի Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի դասվար Քրիստինե Մուշեղյանին և Պ. Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանին, ովքեր մարտի 23-ից ապրիլի 2-ը Աբխազիայի Սուխում քաղաքում իրականացրել են հայկական 25 դպրոցների տարրական դասարանների դասվարների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են 65 դասվար և հայոց լեզվի և գրականության 29 ուսուցիչ:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, կարևորեց երիտասարդ սերնդի ազգային նկարագրի, ինքնության պահպանության խնդիրները, ուսուցիչների վերապատրաստումը, կրթական գործի ճիշտ կազմակերպումը համայնքներում:
Նաիրա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու հնարավորության համար ու հավելեց. «Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթական ոլորտի պատասխանատուների համատեղ աշխատանքի, Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանի և կրթության հանձնաժողովի նախագահ Խաչիկ Մինասյանի համառ ջանքերի շնորհիվ: Հայ լինելը պատվաբեր է, հայ մնալը սփյուռքում՝ հերոսություն: Հայապահպանության դժվարին գործն իրականացվում է նաև հայկական պետական դպրոցները պահպանելով»:
Ուսուցիչները նշեցին, որ վերապատրաստման ծրագիրը խիստ անհրաժեշտ էր, և այն շարունակական դարձնելու կարիք կա : Գործուղման ընթացքում դպրոցների քույրացման հուշագրեր ստորագրվեցին Երևանի Պեյո Յավորովի անվան № 131 հիմնական և Սուխումի Հովհ. Թումանյանի անվան № 9, Երևանի Դանիել Վարուժանի անվան № 89 և Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան № 3 դպրոցների միջև:
Անդրադարձ կատարվեց դպրոցական ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների շարունակական վերապատրաստման հարցերին:
ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն
Որեւէ ազգին պատկանելը ոչ լաւ է, ոչ էլ վատ: Դա առարկայական իրողութիւն է եւ վերջ:
Գերմանացի փիլիսոփայ Արթուր Շոպենհաուերն ասում էր. «Միայն վերջին ապուշը, որ հպարտանալու ուրիշ ոչ մի բան չունի, կարող է հպարտանալ իր ազգային պատկանելութեամբ»:
“Every miserable fool who has nothing at all of which he can be proud, adopts as a last resource pride in the nation to which he belongs…” /Arthur Schopenhauer/