Լրահոս
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Եվրոպայի առաջնությունում մեր բոլոր տղաներն էլ պայքարելու են»

Ապրիլ 12,2018 17:28

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ապրիլի 30-ից մայիսի 6-ը Կասպիյսկում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին՝ ասաց, որ ուսումնամարզական հավաքն Օլիմպավանում արդեն ավարտվել է: «Հավաքը լիովին ծառայեց նպատակին: Տղաների մարզավիճակը նորմալ է, տրամադրությունը՝ բարձր: Կարեւոր է, որ վնասվածքներ չկան: Հիմա նրանց մի փոքր հանգստանալու հնարավորություն ենք տվել, որից հետո վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնենք Վլադիկավկազում ու այնտեղից էլ կմեկնենք Կասպիյսկ», – ասաց գլխավոր մարզիչը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, Հաբեթնակ Կուրղինյանը պատասխանեց. «Նախապես այդ մասին եկեք չխոսենք: Մրցագորգը կպատասխանի բոլոր հարցերին: Կրկնում եմ՝ տղաները լավ են մարզվել: Միայն կասեմ, որ բոլորն էլ պայքարելու են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30