Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը

Ապրիլ 12,2018 16:51

Սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետև առողջապահական բաղադրիչի շրջա­նակ­ում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում։ Դրանք ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. ապրիլի 4-ի N 2621-Ա հրամանով հաստատված սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկում։

Արդյունքում` նախկին 150-ի փոխարեն սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ կտրամադրեն Հայաստանի և Արցախի 171 բժշկական կազմակերպություն։ Դրանցից 75-ը գործում է Երևանում, 84-ը` ՀՀ մարզերում, իսկ 12-ը` Արցախի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից շահառուներին բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում: Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայությունները ստանում են հրամանով հաստատված ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։

Առաջին կես տարվա ընթացքում` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում սոցփաթեթի շահառուներին տրամադրվել է 51045 բժշկական ծառայություն (ավելի քան 1 մլրդ 552 մլն դրամ արժողությամբ), որից 5134-ը` հիվանդանոցային բուժում, այդ թվում` 4465 վիրահատական միջամտություն: Վիրահատություններից ավելի քան 300-ը իրականացվել է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ։

Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30