2018 թ. համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են «ՀՀ 2018 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Առաջարկվում է նաև ավանդի փոխհատուցում տրամադրել նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է շարունակել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիրը՝ բնական գազի սպառման սահմանային չափաքանակի որոշման բանաձևը թողնելով նույնը: Նախատեսվում է նաև մինչև 2018 թ. օգոստոսի 15-ը ՀՀ կառավարություն ներկայացնել ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին առաջարկություն: Հիմնավորման համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը կարիք ունի վերանայման, քանի որ այն աղքատ ընտանիքներին մղում է վարել առավել խնայողական ռեժիմ, որը կարող է հանգեցնել ընտանիքի սոցիալական անվտանգության խաթարման:
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ապահովելով ժամկետանց անձնագրեր ունեցող անձանց կենսաթոշակի վճարումը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ