Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միկրոմակարդակում ունենք կառուցվածքային շատ լուրջ խնդիրներ, մեր հիմնական խնդիրներն այդտեղ են». Աշոտ Խուրշուդյան

Ապրիլ 12,2018 16:47

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը մտահոգիչ է համարում, որ տնտեսական աճը պայմանավորում ենք լեռնահանքարդյունաբերությամբ:

«Տնտեսության այն հատվածը, որը չի աշխատում, կարող է էլի չաշխատել եւ լեռնահանքային արդյունաբերությամբ կարող ենք յոլա գնալ: Մի տնտեսություն, որտեղ կա 17 տոկոս գործազրկության ցուցանիշ, սա արդեն խոսում է շատ անառողջ տնտեսություն ունենալու մասին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, շատ նախարարություններ կան, որոնք 2 մլրդ դոլար վարկ կվերցնեն եւ հաճույքով կծախսեն, մենք վերցնում ենք, բայց արդյունքը տեսանելի չէ:

Տնտեսագետը ճիշտ չի համարում, որ Հայաստանը հպարտանում է լոլիկի արտադրությամբ. «Նախկինում բանանի երկիր էինք համարվում, իսկ հիմա լոլիկի: Շատ վատ է, որ մենք ոչ արտադրական մթերքի վրա ենք հիմնվում»:

Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին՝ Աշոտ Խուրշուդյանը նկատեց, որ ոչ միայն արտաքին պարտք ունենք, այլեւ միջազգային պահուստներ, աճել է ոչ միայն արտաքին պարտքը, այլեւ միջազգային պահուստները. « 2008-ի հունվարի 1-ի դրությամբ միջազգային պահուստները կազմել են 1,6 միլիարդ դոլար, այժմ 2,3 միլիարդ դոլար է կազմում, այս ընթացքում կարողացել ենք միջազգային պահուստ կուտակել ու չօգտագործել»:

Ըստ բանախոսի՝ տնտեսությունում որոշ ցուցանիշներ չափից շատ լավ են, բայց մտահոգիչ են. «Մտահոգիչ է, երբ ունես գումար, բայց չես կարողանում արդյունավետ օգտագործել, մտահոգիչ է, երբ վարկ ես վերցնում ու չես կարողանում արդյունավետ օգտագործել: Մենք միկրոմակարդակում ունենք կառուցվածքային շատ լուրջ խնդիրներ, մեր հիմնական խնդիրներն այդտեղ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30