Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Ապրիլ 12,2018 16:45

Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 87-100 աշխատատեղ՝ 195000 – 220000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,8 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ՝ կատարելով շուրջ 10,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 175 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունն որոշել է նույն արտոնությունը տրամադրել նաև «Անիտեքս» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 200 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տնտեսողական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ այս տարվա ընթացքում ներդրումային ծրագրերի շրջանակում ոլորտում նախատեսվում է ստեղծել մոտ 5-7 հազար նոր աշխատատեղ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30