Լրահոս
Օրվա լրահոսը

Կապահովվի թափոնների արդյունավետ կառավարումը

Ապրիլ 12,2018 16:39

Կառավարությունը հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությանը և դրանից բխող 2018-2021թթ. միջոցառումների ծրագրին: Ըստ այդմ՝ նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները և նպատակները, նախադրյալներ ստեղծել «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի գիտակից կառավարման համակարգի» ներդրման համար, որով կապահովվի այդ ոլորտի գծով առաջացող թափոնների արդյունավետ կառավարումը և օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրների լուծումը:

Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է Սևանա լճից 2018 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խմ: Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30