Ռազմահայրենասիրական դաստիարակությունը փաստաթղթերով հնարավոր չէ իրականացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծին, նման կարծիք հայտնեցին կրթության փորձագետներ Անահիտ Բախշյանը և Նարինե Դիլբարյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
Անահիտ Բախշյանն անդրադարձավ նախագծի ներքին մարտահրավերներին, որոնց մեջ մատնանշվում է անդաստիարակությունը, արտագաղթը։ Նա նաև նկատեց, որ նախագծի շուրջ քննարկումները սկսվել են ապրիլ ամսին, երբ այդ նույն ժամանակահատվածում 2 տարի առաջ տեղի էր ունենում արցախյան քառօրյա պատերազմը։
«Փաստաթուղթը կազմողները սրանով վիրավորել են այն տղաներին, որոնք 2 տարի առաջ կրծքով պաշտպանում էին հայրենիքը։ Նախագծի մտահոգությունն այն է, որ երկրում անբարենպաստ վիճակ է, բայց դա բարելավելու համար այս փաստաթուղթն առոչինչ է»,- նշում է Անահիտ Բախշյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում