Երեւանյան ասուլիսի ժամանակ Թամարա Գվերդցիթելին Առնո Բաբաջանյանի մասին էլ հիշեց, ասաց, որ առաջին անգամ նրան հանդիպել է Տալլինում, երբ շատ երիտասարդ էր ու տպավորվել այդ տիեզերական երաժշտի հետ շփումից:
«Առնո Հարությունովիչը հանճարեղ կոմպոզիտոր է, 20-րդ դարի լավագույն երաժիշտներից մեկը: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ճանաչել իրեն»,-ասաց երգչուհին: Թամարա Գվերդցիթելիի երգացանկը հարուստ է Բաբաջանյանի ստեղծագործություններով:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նա նշեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո շատ գործընթացներ են տեղի ունեցել երգարվեստում, մի շարք մարտահրավերներ ծառացել արտիստների առաջ: «Արեւմուտքը մեծ ազդեցություն ունի նախկին խորհրդային երկրների ժամանակակից մշակույթի վրա, բայց մյուս կողմից էլ նկատում ես, որ այդ երկրներում ազգային ոգին սկսել է նորից բարձրանալ, եւ ժողովուրդները հակվում են դեպի իրենց արմատները: Կարծում եմ, որ երիտասարդները կկարողանան ճիշտ որոշում կայացնել` վերցնելով լավագույնը արեւմտյան երաժշտությունից, բայց միեւնույն ժամանակ մնալով առանձին, անկախ աշխարհից, որովհետեւ ինքնատիպությունն ամենակարեւորն է արտիստի համար»,-շեշտեց Թամարա Գվերդցիթելին:
Մանրամասները տեսանյութում:
Նա ասաց, որ բեմի վրա հաճախ է իմպրովիզների դիմում, քանի որ իմպրովիզներն անխուսափելի են համերգի ժամանակ, որը յուրատեսակ երկխոսություն է ունկնդրի հետ. «Այդ երկխոսության եւ շփման բարձրակետն էլ այն պահն է, երբ երջանիկ են եւ արտիստը, եւ ունկնդիրը»: Ի դեպ, ասուլիսի ժամանակ Թամարա Գվերդցիթելին մի կտոր կենդանի կատարեց իր սիրելի ստեղծագործությունից:
Մանրամասները տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ