Քիչ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Կոտայքից Երևան ճանապարհին Սերժ Սարգսյանի խոսքերով թռուցիկներ նետեցին այդ պահին մայրուղիով անցնող մեքենաների վրա: Նախաձեռնության անդամների ենթադրությամբ՝ դա Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կորտեջն էր:
Նիկոլ Փաշինյանն այս գործողությունն անելուց հետո հայտարարեց. «Չգիտեմ՝ ով էր անցնողը, բայց Սերժ Սարգսյանի խոսքերը ճպպացրինք ճակատին»:
Այնուհետև կոչով դիմեց Երևանի բոլոր վարչական շրջանների բոլոր թաղերի ու փողոցների բոլոր շենքերի բնակիչներին՝ կոչ անելով նրանց կազմակերպվել ու վաղն իրենց պատվիրակներին գործուղել Երևանի Ազատության հրապարակ:
Իր կոչն ավարտելով Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ սա Հայաստանի ժողովրդի ազատագրման, քաղաքացու հաղթանակի ժամն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ