Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ, թողնելու եմ՝ գնամ». «Ճվճվ Արո»-ի որդու գործով տուժածն այլեւս հրաժարվում է դատարան գալ

Ապրիլ 12,2018 13:26

Ամբաստանյալների պաշտպաններից մեկի դիմումի հիմքով (դեռեւս 2017թ. նախապես նշանակված նիստի մասնակցելու պատճառով) այսօր հետաձգվեց քրեական աշխարհում հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (մահացել է 2017թ.)՝ «Ճվճվ Արո»-ի որդու՝ Սերժ Վարդանյանի եւ Ռոբերտ Հայրապետյանի գործով հերթական դատական նիստը (դատաքննությունն արդեն 4-րդ տարին է ընթանում):

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը, որը դատարանում հերքում է իր եւ Վարդանյանի ընկերական կապը, մեղադրվում են հասարակական կարգը խախտելու եւ իրանահայ Շանթ Մարգարյանի հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Տուժած իրանահայ Շանթ Մարգարյանն այսօր տեղեկանալով, որ նիստը կրկին հետաձգվում է, դժգոհեց դատական համակարգից: Լրագրողներին նա հայտնեց՝ դիմում է գրելու, որ այլեւս չի պատրաստվում դատարան ներկայանալ:

«Ես Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի եմ: Եթե հարկ լինի, տեղի դեսպանատներում կգանգատվեմ, որ օտարերկրացիներին չեն հարգում: Կասեմ, որ իմ հանգիստը խախտում են: Այս գործընթացն այնքան երկարեց, որ «խաղերի» մեջ ընկա,-նշեց իրանահայը՝ կարծիք հայտնելով, որ ամբաստանյալները լավ կապեր ու ծանոթություններ ունեն:

Շանթ Մարգարյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը վաղուց «մոռացել» էր իր գոյության մասին, միայն «Ճվճվ Արո»-ի մյուս որդու մասնակցությամբ վթարից հետո(ամիսներ առաջ, երբ պատահարից երկու ոստիկան մահացավ), երբ ինքը հատեց Հայաստանի սահմանը, իրեն ծանուցեցին այս գործով:

«Եթե ոստիկանների դեպքը չլիներ, ինձ չէին կանչի, որովհետեւ ես վաղուց թուղթ էի գրել, որ վերջ՝ հրաժարվում եմ իմ դիմումից: Եթե դատը չշարունակվեց, թողնելու եմ՝ գնամ, ինչ ուզում են՝ անեն: Ինձ ասում են՝ պարտավոր եմ ներկայանալ»,-տեղեկացրեց Շանթ Մարգարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Aravot.amը տուժածի՝ դատական գործընթացի եւ ամբաստանյալներ Վարդանյանի ու Հայրապետյանի մասին դժգոհությունների առնչությամբ վերջիններիս փաստաբանների կարծիքին կանդրադառնա առաջիկա հրապարակումներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Յարգելիս, մի՛ նեղուիր: Սա Հայաստանն է, որտեղ արդարադատութիւնը ծաղրուծանակ է:
    Կը գնաս, բա ի՜նչ կ’անես 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30