Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունը հետ է բերում կորցրածը. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 12,2018 12:52

Հայաստանի տնտեսական աճին նպաստող ոլորտներն այս տարի համալրվել են։ Խոսքը մասնավորապես շինարարության մասին է։

Զգալիորեն փոխվել է վերջին տարիներին տնտեսական ցուցանիշների վրա այդ հատվածից թելադրված ազդեցությունը։ Ի տարբերություն գյուղատնտեսության, որը նախորդ տարվանից գտնվում է անկումային վիճակում, շինարարությունը դադարել է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա։

Ավելին՝ տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը շատ բանով պայմանավորված է այդ ճյուղի դրսեւորումներով։ Հակառակ պարագայում աճը անհամեմատ ցածր կլիներ։

Շինարարության ոլորտի զարգացումները նշանակո՞ւմ են, որ այն դուրս է գալիս ճգնաժամային վիճակից։ Այս հարցի պատասխանը հնարավոր կլինի տալ միայն ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։ Մինչ այդ կարելի է նշել, որ տնտեսական աճի ապահովման հարցում շինարարության դերը մեծապես փոխվել է։
Տարեսկզբի երկու ամիսների բարձր ակտիվությունը նպաստել է ոլորտի ցուցանիշների կտրուկ բարելավմանը։ Շատ վաղուց տնտեսության այդ ճյուղում նման աճ չէր գրանցվել։ Եթե հունվարին այն կազմեց 24 տոկոս, ապա փետրվարին գերազանցեց 25 տոկոսը։

Աճի այսպիսի միտումներ Հայաստանում եղել են մինչեւ 2008թ. գլոբալ ֆինանսական ճգնաժամը։ Այն ժամանակ, երբ շինարարությունը դարձել էր տնտեսական աճին նպաստող առանցքային եւ հիմնական ճյուղերից մեկը։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի երկու ամիսներին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը համալրվել է գրեթե 23 տոկոսով։ Թեեւ պետք է ասել, որ այս հարցում էական դեր է խաղացել ոչ միայն դրսեւորվող ակտիվությունը, այլեւ նախորդ տարվա ցածր բազան. 2017թ. նույն ժամանակահատվածում շինարարության անկումը հասնում էր 14 տոկոսի։

Տարեսկզբի բարձր ակտիվությունը դրական սպասումներ է ձեւավորել ոլորտի զարգացման նկատմամբ։ Ակնկալվում է, որ գրեթե տասը տարվա հետընթացից հետո այն ի վերջո դուրս կգա անկումային վիճակից։ Իսկ դա կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն ոլորտի, այլեւ դրա հետ առնչություն ունեցող տնտեսության մի շարք այլ ճյուղերի համար։ Հանրահայտ է, որ շինարարությունից ուղղակի կախում ունեն արտադրության բազմաթիվ տեսակներ։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30