Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ` մենք ունենալու ենք երկու վարչապետ. «Հրապարակ»

Ապրիլ 12,2018 12:29

Կարծում եմ` մենք ունենալու ենք երկու վարչապետ: Շատ լինի` քիչ չլինի, ինչպես ասում են: Մեր վարչապետները, սակայն, կունենան տարբեր լիազորություններ եւ պարտականություններ եւ չեն կրկնի միմյանց: Նրանցից մեկը կլինի ասող վարչապետ, իսկ մյուսը` լսող: Այս լսող վարչապետը, ըստ էության, կպահի կապը ասող վարչապետի եւ կառավարության միջեւ: Կգնա Բաղրամյան 26, կլսի, թե ինչ է մտածում ասող վարչապետը, եւ այդ ամենը կփոխանցի կառավարության բոլոր օղակներին: Ասել է թե՝ այդ լսող վարչապետն իր հերթին ասող է լինելու կառավարությունում, սակայն՝ ո՛չ «իսկականից ասող»-ի իրավունքներով: Հասկանալի է, չէ՞: Լավ, այսպես ասեմ` գործադիր իշխանության առաջին դեմքը լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ վարչապետը, այդ բառի բուն իմաստով, այսինքն՝ շատ չարչարվողն ու շալի շապիկ հագնողը` Կարեն Կարապետյանը: Այսպես, կարծես, ավելի լավ ստացվեց:

Ի՞նչ է նշանակում Կարեն Կարապետյանի հետեւյալ հայտարարությունը. «Որոշել ենք այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել»: Խոսքը, անշուշտ, Սերժ Սարգսյանին ասողի դերում պահպանելու, կոնֆիգուրացիան չխախտելու մասին է: Ո՞ւմ հայտնի չեն Սերժ Սարգսյանի «ասողական» հատկանիշներն ու մեծ փորձը: Ի դեպ` անցումային ժամանակներ են, դժվարություններ կան, ու այդ իրավիճակում իսկապես լավ ասող է պետք, եւ ՀՀԿ-ին հաջողվել է, կարծես, համոզել Սերժ Սարգսյանին` դառնալ ասող վարչապետ:

Հե՞շտ է եղել, արդյոք, Սերժ Սարգսյանին համոզելը: Իհարկե` ոչ: Նախագահի պաշտոնում ինչ ունեցել-չի ունեցել, թողել են իրեն` նստավայր, բնակարան, ավտոպարկ, արտաքին քաղաքականություն, ուժային կառույցներ, գերագույն գլխավոր հրամանատարի աստիճան, կողքից՝ նաեւ այլ լծակներ եւ, ի հավելումն` երիտասարդ կադրեր պատրաստելու լիակատար ազատություն: Ես չգիտեմ մեկ այլ վարչապետի, որ երբեւէ կարողացել է իրեն այսքան թանկ մատուցել նոր կառավարությանը: Բայց մենք հայ ենք եւ սիրում ենք թանկ բաներ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30