Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է մեզ համար կարևոր «Ռուսալի» հետ կատարվածը. ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր պատժամիջոցներում ընդգրկված սեփականատերերի հետ ցանկացած գործարք իր համար անընդունելի է. «168 ժամ»

Ապրիլ 12,2018 12:14

Չորեքշաբթի մի տարօրինակ տնտեսական լուր էլ տարածվեց։ ԱՄՆ-ից նեղացած «Ռուսալն» իր գործընկերներին դիմել էր՝ իրեն ունեցած վճարումներն անել ոչ թե՝ «ատելի» ԱՄՆ դոլարով, այլ՝ եվրոյով, կամ այլ արժեք-արժույթով։ Սա ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվելու մեծ փորձ ունեցող Իրանի «նորույթն» է, որը, քաղաքական պոպուլիզմից զատ՝ ուրիշ բովանդակություն չունի։

Հիմա կենտրոնանանք այն հարցի շուրջ, թե ինչու է մեզ համար կարևոր «Ռուսալի» հետ կատարվածը։ Այս ձեռնարկությունը մեր նախկին՝ «Կանազ», ներկա՝ «Արմենալի» սեփականատերն է։ 650 աշխատակից ունեցող այս գործարանը ենթադրում էր հասնել տարեկան 38-40 տոննա ալյումինե փայլաթիթեղ արտադրելու ցուցանիշին։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ այս ձեռնարկության արտադրանքի 40 տոկոսն ԱՄՆ է արտահանվում։ Արտահանման մյուս խոշոր երկիրը Գերմանիան է։

Պաշտոնապես ձեռնարկությունում միջին աշխատավարձը 350 հազար դրամ է։ Անցած տարի նույնիսկ պետական լրատվամիջոցներն էին ուրախ-ուրախ նշում, որ ռուսաստանյան ալյումինի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում իրավիճակից օգտվում է «Արմենալը», որը գրավում է ռուսական արգելված շուկայի փոքրիկ հատվածը։

Հիմա, երբ սնանկանում են այս ձեռնարկության ռուսաստանցի սեփականատերերը, երբ ՌԴ-ում բաց տեքստով խոսում են ալյումինի ու նիկելի արտադրության ձեռնարկությունների ազգայնացման մասին, իրավիճակն անկանխատեսելի է դառնում։ Իսկ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր պատժամիջոցներում ընդգրկված սեփականատերերի հետ ցանկացած գործարք իր համար անընդունելի է։ Հետևաբար՝ «ցուցակագրված» ձեռնարկությունները ոչ կարող են վաճառվել, ոչ էլ ներդրող ներգրավել։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30