Հանրապետության տարածքում`
Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Ապրիլի 12-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
-Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.60C (1998 թ.)
-Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.80C (1997 թ.)
-Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՀՀ ԱԻՆ