Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների ժամանակ թող ընդդիմադիր ուժերը այնքան համոզիչ լինեին, որ կարողանային շահել ժողովրդի վստահությունը. Հաղթանակ Շահումյան. «Ժողովուրդ»

Ապրիլ 12,2018 11:53

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն է։ Նա անդրադարձել է մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակին՝ նոր նախագահի պաշտոնավարումից մինչեւ «Իմ քայլը» արշավը։

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմ քայլը» արշավը, որը միտված է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Ի՞նչ կարծիք ունեք պայքարի այս տարբերակի վերաբերյալ։

– Կարծում եմ՝ դա ուշացած քայլ է, մեր իրականությունը թատերական ներկայացման է վերածվել։ Ընտրությունների ժամանակ թող ընդդիմադիր ուժերը այնքան համոզիչ լինեին, որ կարողանային շահել ժողովրդի վստահությունը։ Քաղաքական լուրջ քայլեր չեն կատարվում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կողմից։ Այս երկուսը կարծես իրար «ինադու» են գործում՝ իրար հակառակվելու կամ իրարից տարբերվելու համար։ Ամեն դեպքում, ես կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քայլարշավը լինի դեմոկրատիայի մղող քայլ, եւ մեր պետությունը զարգացում ապրի։

– Նկատի ունեք, որ ժողովրդի վստահությունը կորել է ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմադիր ուժերի՞ նկատմամբ։

– Վերջին քսան-քսանհինգ տարվա ընթացքում այդ վստահությունն իսկապես կորել է։ Ընդդիմադիր ուժը մի օրվա մեջ չի գալիս, համապատասխան միջավայր է պետք զարգացնել, այնինչ՝ ինտելեկտուալ միջավայրը ոչնչացված է, հետեւաբար քաղաքական առողջ միջավայրն ու տնտեսությունը՝ եւս։ Մենք հիմա մեր մտավոր ուժը հանել-շպրտել ենք դուրս, մարդիկ գնացել են արտերկիր, ընտանիք են պահում։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30