Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ֆելգենգաուեր. հայկական կողմը պետք է մեծացնի զգոնությունը շփման գծում. «168 ժամ»

Ապրիլ 12,2018 11:57

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ստեղծվել են բոլոր պայմանները սիրիական քաղաքացիական պատերազմի միջազգայնացման համար, քանի որ գերտերությունների միջև անմիջական բախումների հավանականություն կա։ Ըստ նրա՝ Իսրայելն է հարված հասցնում, Սիրիան խոստանում է պատասխանել Իրանին, որը թույլ է տալիս պնդել, որ գուցե հակամարտություն սկսվի Իսրայելի, Լիբիայի, Սիրիայի և Իրանի միջև, մյուս կողմից՝ Թուրքիան է շարունակում առաջխաղացումն այն քրդական տարածքներով, որոնցում ամերիկացիներ կան, այստեղ ևս բախումներ հնարավոր են, ներկայումս ԱՄՆ-ՌԴ բախումները ևս հնարավոր են, քանի որ ամերիկյան կողմը պատրաստվում է հարվածներ հասցնել։

Սակայն, ըստ Պավել Ֆելգենգաուերի՝ ամերիկյան և ռուսական ուժերի փետրվարյան բախումները Սիրիայում ցույց տվեցին, որ ռուսական կողմը լավ պատասխան ստացավ ամերիկացիներից, քանի որ ռուսական և ամերիկյան բանակների միջև տեխնոլոգիական անդունդ կա, քանի որ ռուսական կողմը Սիրիայում ուներ տակտիկական մեկ զորամիավորում՝ ծանր սպառազինության, տանկեր, և այլն, և այլն, իսկ ամերիկացիները, քրդերի հետ, միայն թեթև սպառազինություն ունեին, և լինելով մի քանի անգամ քիչ՝ մեծ վնասներ հասցրեցին ռուսական ուժերին, իսկ նման խմբերը ՌԴ ժամանակակից ԶՈՒ-ի հիմքն են, ինչը ցույց է տալիս, որ ՌԴ-ին դժվար է պատերազմել արևմտյան ուժերի դեմ, քանի որ ռուս գեներալները չեն հասկանում, թե ինչ հնարավորությունների են տիրապետում ամերիկացի զինվորականները։

«Սա մեծ անդունդ է ստեղծում և թույլ տալիս ենթադրել, որ երկարաժամկետ գործողություններ և բախումներ չեն լինի, թեև կա բախումների մեծ հավանականություն»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նրա խոսքով՝ նման զարգացումները սիրիական թատերաբեմում, բնականաբար, առնչվում են նաև Հայաստանին, քանի որ կարող են ունենալ իրենց հետևանքները։ «Այս գործողություններում ներգրավված է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և Ադրբեջանի հովանավոր, Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող Թուրքիան, հարևանության բոլոր երկրները, ըստ էության։ Սիրիայում իրավիճակի սրման դեպքում աչալուրջ պետք է լինել և հետևել նաև իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում, քանի որ արտաքին զարգացումները միշտ չէ, բայց ժամանակ առ ժամանակ բացասաբար են անդրադառնում ԼՂ հակամարտության շփման գծում տիրող իրավիճակի վրա։ Ուստի Մերձավոր Արևելքը չպետք է դիտարկել որպես Հարավային Կովկասից կտրված և այս տարածաշրջանին չառնչվող տարածաշրջան»,- ասաց Ֆելգենգաուերը։ Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը պետք է մեծացնի զգոնությունը շփման գծում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30