Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանկարծ կոպիտ կհակադարձեմ ու շատ անհարմար իրավիճակ կստեղծվի». Գեւորգ Պետրոսյանը՝ իրեն էթիկայի դաս տվողներին

Ապրիլ 12,2018 11:48

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ երեկ ԱԺ-կառավարության հարցուպատասխանին:

Նա առողջապահության նախարարին հարցեր էր ուղղել, որից հետո կառավարության անդամները երկար մտմտում էին՝ պատասխանե՞լ այդ հարցին, թե՞ ոչ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ ասաց՝ «Կոռե՞կտ ա սենց հարց տալը»:

Բացի Կարապետյանից, պատգամավորներն էլ տեղից որոշ ռեպլիկներ էին անում, թե այս ի՞նչ հարց է, էթիկապես ճիշտ չէ նման հարց տալ կառավարության անդամին:

Այսօր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Երբ հարց է հնչում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, իմ խորին համոզմամբ, միայն կառավարությունն իրավունք ունի որոշել՝ էդ հարցին պատասխանե՞լ, թե՞ չէ: Ես այստեղ հարգանքով եմ վերաբերում բոլորին, այստեղ կան իմ նախկին ուսանողներ, ընկերներ, բոլորին հարգում եմ, բայց որեւէ մեկը իրավունք չունի տեղից կարծիք հայտնի՝ այդպիսի հարց ես տա՞մ, թե՞ չտամ, դա կոռե՞կտ է, թե՞ կոռեկտ չէ: Խնդրում եմ եւ հորդորում եմ այդպիսի ինքնիրավչությամբ հանդես չգալ, որովհետեւ հանկարծ կոպիտ կհակադարձեմ ու շատ անհարմար իրավիճակ կստեղծվի: Ես ինձ թույլ չեմ տվել որեւէ մեկի ելույթին տեղից ակնարկ անեմ: Ոչ մեկ իրավունք չունի տեղից հեգնել որեւէ պատգամավորի կարծիք»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սատարեց՝ ասելով, որ ընդունում է պատգամավորների՝ կարծիք արտահայտելու իրավունքը եւ ուզում է, որ ԱԺ-ում տիրի փոխադարձ հարգանքի, կոռեկտության մթնոլորտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30